logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Հակահեղափոխական, հակահեղափոխություն

Հակահեղափոխական, հակահեղափոխություն – Լայն իմաստով` բոլշևիկյան հեղափոխությունից և սոցիալիստական իշխանության հաստատումից անմիջապես հետո սոցիալիստական գաղափարախոսության և իշխանությունների դեմ ցանկացած գաղափար, գործողություն, գործողության մտադրություն, իշխանության ծրագրերին գիտակցված կամ չգիտակցված դիմադրություն, նեղ իմաստով` նոր իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների հիմնական բացատրությունը: Չնայած «հակահեղափոխությունը» որպես քրեական հանցանք քրեական օրենսգրքում ձևակերպվել է միայն 1926թ., 1918թ. նոյեմբերից արդեն լայնորեն հետապնդվում էր նոր իշխանության վարչական և իրավական մարմինների կողմից: Հակահեղափոխական էին համարվում «սովետներին, կամ նրա գործադիր կոմիտեներին, կամ սովետական որևէ ձեռնարկության դեմ ցանկացած ելույթ, անկախ դրանց պատճառի կամ առիթի»:

1926թ. «հակահեղափոխությունը» ստացավ իրավական ձևակերպում նախ` ՌԽՍՀ, ապա` ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի 58.1 կետով, ըստ որի հակահեղափոխական էր համարվում բանվորա-գյուղացիական խորհուրդների իշխանության տապալմանը, քայքայմանը կամ թուլացմանն ուղղված ցանկացած գործողություն, ինչպես նաև կապիտալիզմին փոխարինած սոցիալիստական սեփականության համակարգի իրավաչափությունը չընդունող և այն շրջափակումներով, լրտեսություններով, մամուլի ֆինանսավորմամբ և այլ ձևերով տապալելու նպատակ ունեցող միջազգային բուրժուազիային օգնող որևէ գործողություն: Հակահեղափոխական էին համարվում նաև այն գործողությունները, որոնք կարող էին իրենց մեջ վտանգ պարունակել պրոլետարական հեղափոխության հիմնական քաղաքական կամ տնտեսական ձեռքբերումների նկատմամբ:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube