logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Տեռորիստ

Տեռորիստ – (լատիներեն terror –վախ, սարսափ), բռնության գործողություններով «վախ», «սարսափ» տարածող մարդ/մարդկանց խումբ: Լայն իմաստով պարբերաբար տեռորի միջոցով քաղաքական կամքի թելադրանք: ԽՍՀՄ-ում քաղաքական ռեպրեսիաների ընթացքում «տեռորիստ» ձևակերպումը հանդիպում է բազմաթիվ մեղադրյալների գործերում: Սույն կայքում տեղ գտած պատմություններում «տեռորիստ» մեղադրանքը հաճախ տարածվել է քաղաքական բռնությունների զոհերի վրա`իբրև նրանք բռնի գործողություններով (տեռորի միջոցով) տարածում էին հակասովետական տրամադրություններ կամ պետության դեմ նախապատրաստում էին տեռորիստական գործողություններ:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube