logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Ռեժիմ

Ռեժիմ – «Ռեժիմ ա­սա­ծը՝ դա Ստալինի ամբողջ դրվածքն էր»,-ասում է մեր զրուցակիցներից մեկը: Խորհրդային շրջանի բռնաճնշումները հաճախ բնութագրվում են «ռեժիմ», «ստալինյան ռեժիմ», «ստալինիզմ» բառերով՝ դրանով բնորոշելով 1920- 50-ական թթ. ԽՍՀՄ ամբողջատիրական քաղաքական համակարգը և դրա գաղափարախոսությունը: Ստալինզմը բնորոշվում է Ստալինի անձնական իշխանության բացարձակությամբ, որը դրսևորվել է պետության պատժիչ գործառույթների ծայրահեղ մեծացմամբ, կառավարման վարչա-հրամայական մեթոդներով, կուսակցական և պետական վարչական կառույցների աշխատանքների սերտաճմամբ, հասարակության կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ խստագույն գաղափարական վերահսկողությամբ, քաղաքացիների հիմնարար իրավունքների բացարձակ խախտումներով: Որոշ քաղաքագետներ ստալինիզմը համարում են տոտալիտարիզմի՝ ամբողջատիրության դրսևորում: Մեծ հավանականությամբ ստալինիզմը խորհրդային ողջ տարածքում նպաստել է սոցիալական որոշակի վարքի, մասնավորապես հասարակական և մասնավոր կյանքում իշխանության դերի գերարժևորմանը և մարդկանց հարաբերություններում վախի ու կասկածի մթնոլորտի ձևավորմանը, որոնք մինչ օրս, նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո, ԽՍՀՄ նախկին հանրապետությունների բնակչոթյան մեջ դեռևս շարունակում են զգալի դեր խաղալ:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube