logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

ԿԿԿԿ, ԿԿ Կենտկոմ

ԿԿԿԿ, ԿԿ Կենտկոմ – Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտե: ԽՍՀՄ ԿԿ ԿԿ –ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոիտե: Մինչև 1917թ. գարուն՝ ՌՍԴԲԿ (Ռուսական սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն), 1917-1918թթ.՝ ՌՍԴԲ(բ)Կ սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցություն, 1918-1925թթ.՝ ՌԿ(բ)Կ (Ռուսական կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն), 1925-1952թթ.- ՀԿ(բ)Կ (Համամիութենական կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն, այնուհետև՝ ԽՄԿԿ,-Խորհրդային միության կոմունիստական կոսակցություն: Կուսակցության հիմնադիրները կուսակցական պաշտոններ չէին նախատեսել, այն նախագահ չուներ, իսկ ԿԿ քարտուղարը կատարում էր միայն տեխնիկական բնույթի աշխատանքներ: Հետագայում ԿԿ-ն դարձավ ահռելի ղեկավար մարմին, իսկ ԿԿ առաջին քարտուղարը դարձավ ԿԿ ղեկավարը: ԿԿ-ն ընտրվում էր կուսակցության համագումարների ընթացքում, կուսակցության համագումարների միջակայքում բարձրագույն կուսակցական մարմինն էր, և հաշվետու էր հաջորդ համագումարին: ԽՄԿԿ 28-րդ համագումարի ժամանակ (1990թ.) ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ ամենամեծ կազմը՝ 412 մարդ:

Ըստ կանոնադրության ԿԿ-ն իրականացնում էր կուսակցության ողջ գործունեության ղեկավարությունը, իսկ ըստ էության իրականացնում էր ողջ երկրի ղեկավարությունը: ԽՄԿԿ ԿԿ-ն պարբերաբար, առնվազն վեց ամիսը մեկ, անց էր կացնում բոլոր անդամների ու անդամության թեկնածուների ժողովներ:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube