logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Բանդիտներ

Բանդիտներ – «Բանդիտիզմը» քրեական օրենսգրքում պետական կառավարման և հասարակության դեմ ուղղված ծանր հանցագործություններից մեկն է: Հաճախ բանդիտիզմի շարքն են դասում նաև տարաբնույթ զինված ապստամբությունները: Ամենից ավելի հաճախ «բանդիտ», «բանդիտներ» բառի իրավական օգտագործումը նպատակ ունի զինված խմբերի քաղաքական նպատակ ունեցող գործողությունները որակավորել որպես սովորական քրեական գործողություն: Պատերազմական կամ ռազմական գործողությունների ժամանակ «բանդա» են անվանում ոչ կանոնավոր բանակի, աշխարհազորի կամ կամավորների խմբերին, պարտիզաններին: Բոլշևիկները Հայաստանում «բանդա» էին անվանում, օրինակ, Զանգեզուրի ինքնապաշտպանության մարտիկներին, Նժդեհի զորամիավորումները: Խորհրդային ռեպրեսիաների շրջանում հաճախ «կուլակային բանդա» էին անվանում կոլեկտիվացումից խուսափող գյուղացիների դիմադրող խմբերին: «Բանդիտիզմը» ԽՍՀՄ ռեպրեսիաների շրջանում հաճախ հնչող մեղադրանքներից մեկն էր (տես ԽՍՀՄ ռեպրեսիաների ժամանակագրությունը):

Բռնադատված- ՀՀ օրենքը «Բռնադատվածների մասին» բռնադատված է համարում Հայաստանի Հանրապետությունում մշատապես բնակվող նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության այն քաղաքացուն, քաղաքացիություն չունեցող անձին կամ օտարերկրյա քաղաքացուն, որը խորհրդային կարգերի ժամանակ (սկսած 1920թ. նոյեմբերի 29-ից մինչև ԽՍՀՄ փլուզումը) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթով՝

ա) դատապարտվել է 1961թ. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65-րդ, 67-րդ, 69-րդ, ինչպես նաև 2061-րդ հոդվածներով կամ 1927 թվականի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության այլ հանրապետությունների քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է,

բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով,

գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների, բժշկական կամ գիտական փորձերի,

դ) արտաքսվել է նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից,

ե) ազատազրկվել, աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ,

զ) ենթարկվել է վարչական աքսորի կամ արտաքսման,

է) անհիմն ենթարկվել է քրեական պատասխանատվության և նրա վերաբերյալ գործերը կարճվել են ոչ արդարացման հիմնավորումներով,

ը) ճանաչվել է սոցիալապես վտանգավոր և ազատազրկվել, աքսորվել, արտաքսվել է դատարանի կողմից կամ արտադատարանական կարգով՝ առանց այդ անձի նկատմամբ կոնկրետ հանցագործություն կատարելու մասին մեղադրանք ներկայացնելու:

Բռնադատված է համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միության այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական շարժառիթների հետևանքով ծնվել է աքսորավայրում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում (աքսորավայր, արտաքսման և ազատազրկման վայրեր կամ հատուկ բնակավայրեր ուղարկվելիս):

Share

  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube