logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Ագիտատոր

Ագիտատոր – Քարոզիչ, համոզող: Սույն կայքում՝ բացառապես սոցիալիստական գաղափարախոսության և կենսաձևի քարոզիչ: Բոլշևիկյան իշխանության ձևավորման առաջին տարիներից սոցիալիզմի գաղափարախոսությունը քարոզող հատուկ, մասնագիտացված մարդիկ: Ագիտատորը, փաստորեն, հատուկ մասնագիտություն էր: Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ուներ ագիտացիայի և պրոպագանդայի բաժին: Հայաստանի խորհրդային հանրապետությունում ԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժինը 1933թ. սկսած հրատարակում էր երկշաբաթյա հանդես (1933-1936թթ.՝ «Ագիտատոր», 1936-1963թթ.՝ «Պրոպագանդիստ», 1963-1971թթ.՝ «Ագիտատորի բլոկնոտ», 1971թ.-ից՝ «Ագիտատոր և պրոպագանդիստ» անուններով: ՀՀ ԿԿ Կենտգործկոմի այս պարբերականը ուղղակի նմանակն էր 1923թ.-ից Մոսկվայում հրատարակվող «Ագիտատոր» պարբերականի): Պարբերականում քննարկվում էր ՀՀ ԿԿ պրոպագանդիստական աշխատանքային փորձը: Պարբերականը հաստիքային և ոչ հաստիքային ագիտատորների հիմնական ուղեցույցն էր: Հաստիքային ագիտատոր-պրոպագանդիստներից բացի, կային ինքնակամ ագիտատոր-պրոպագանդիստներ, որոնց զգալի մասը, հատկապես քաղաքական բռնությունների առաջին տասնամյակին, դեր է խաղացել հակասովետական տրամադրություններ հայտնաբերելու կամ առանձին մարդկանց այդպիսիք վերագրելու գործում:

Share

  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube