logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Պարգև Մարտիրոսյան

Պարգև Մարտիրոսյան

Երկուժամանոց զրույցը Պարգև Մարտիրոսյանի (Նկ․ 1) (ծնված 1941 թ. հունվարի 1-ին) հետ, 2012 թ. մայիսի 23-ին Շիրակի մարզի Երազգավորս գյուղում անցկացրել է Գայանե Շագոյանը: Պարգև Մարտիրոսյանի նախնիները եկել են Մշո գավառի Արդու/ոնք գյուղից: Նրա յոթ հորեղբայրներից երեքը, հորաքույրը և տատը զոհ են գնացել ցեղասպանությանը և «փախեփախի» ժամանակ ողջ մնացած եղբայրները կարողացել են հասնել Գորիս:

«Պզտիկը հերս [Մարտիրոսյան Արիստակ Կնյազի] է էղել՝ 1895 թիվ: Նույն էլ մորս թախումը, իրար հետ ըդպես փախե էկել են Ղարաբաղով, հետո վերջը էկել են բնագռվել են Բայանդուր, Բայանդուրից հետո, ապրել են Երազգավորս:

Ունևոր են էղել, թողել են ընտեղ ջաղաց, ձիթանք, հարուստ են էղել էլի, իսկ, որ էկել են ըստեղ, կամաց-կամաց թե հորողբրտիքս, թե մեր ազգը լավի են գնացե, տնավորվել են: Երեսուն թվին, որ արդեն կոլխոզը էղել է, էրկու հատ եզ են տվել կոլխոզին, մի հատ կով հորողբերս է դրե… Ըդիգ տվել են կամավոր, որ կոլխոզին լավ էղնի, միացրել են կոլեկտիվ տնտեսություն… Ախպերս էղել է ըստեղ գյուղի հաշվապան, մյուսը` հորողբորս տղեն գյուղսովետի, էն վախտը գյուղսովետ էր, սաղ գործի են էղել, ըդպես աշխատել են:

[19]37 թվին մարտի… տասնութին գիշերով էկել են, տարել են հորողբորս, տարել են Կագեբե, տանջել են, շատ բաներ էին էրել, բաց էին թողել: Հարցրել են, ըսենք թե, էս ինչ մարդը ըսել է՝ ես խաբար չեմ, ես չեմ էլ ճանչում էդ մարդկանց, մենք տաճկաստանցի ենք, ըստեղ, Շորագյալ են ըսում, շորագյալցի են, ես շա՞տ գիտեմ շորագյալցին ով է, ինչ է, ում են ծախում, ում են առնում, մենք գռանիտ մարդ ենք… Հետո մե ամիսմ-էրկուս անցել էր, գիշերով էկել տարել են, խաբար էլ չէինք էղե, հետո վերջում իմացել են, որ Ղազախստան է: Ղազախստան աշխատանքի ժամանակ ինքը ջուր է էրե, բոստան է ջրել, լախանա է, բան է… ու պաղել է, տեր, բան չեն էղել, ու ըդպես էլ մահացել է… Ինքը կրթված էր, վերջացրել էր ընտեղա ճեմարան: Էդ հորողբերս Մշո Սբ. Կարապետ վանքն է սովորել, շատ գրագետ էր, իսկ հերս անգրագետ է էղել, էն հորողբերս անգրագետ է, էն էրկուսին էլ [անգրագետ էին], որ սպանել էին, մեկն էլ ճամփեն մահացել էր:  Ընտից էլ Անդրանիկի հետ բանի մեջ է էղել էդ Կարոն… իսկ մյուս հորողբերս` Ղուկաս է էղել անունը, առաջի զենքը Տաճկաստան ինքն է տարել, Ռուսաստան ըստից զենք  է տարել: Մինչև վերջ էլ ըդիկ, ըդպես մարդ է էղել, էդ մե հորողբերս, չկրցան իրան ըսեին, թե՝ աչքիդ վերևը ունք կա, մինչև վերջ էլ Ստալինին ու Լենինին քրֆում էր… Իրանց դեմը, հա, Կագեբե էղներ, ով էղներ, իրանց դեմը քրֆում էր… Բայց իրան չտարան, մյուս հորողբորս՝ Կարոյին տարան… Քրֆում էր, թե յանի էս ինչ է կատարվում, մինչև ութանասունը չորս թիվը ապրել է, հարուրհինգը տարեկան էր: Աղբորը, որ տարան, հերս, օրինակ, գնացել էր ըստեղ… վայեննի, Կագեբեի պես բան էր, բանըմ էլ ծեծել էին՝ ճամփու դրել: Որ հարցրել է. «Ու՞ր է, ինչի՞ համար է, իմ ախպերս ինչո՞վ է մեղավոր», ըշտը ծեծկրտել էին, նոր մերս գնացել է, վերջը ճվալով-մվալով, իմացել են, որ ըստեղ էս ինչ մարդն է, հարևան գյուղացիք իմացել են, որ մարդ են բերում, բան անում… Կագեբեն Ախուրյան էր: Էտի երեսունյոթ-ութ թվին էր: [Կարո եղբայրն ուներ] հինգ աղջիկ, մե տղեմ, տղեն էլ պատերազմ գնաց չեկավ, աղջիկներն էին, ի՞նչ պիտի էնեին, հերս էր նայողը… իրանց բոլոր թաղումները, բան մենք ենք էրէլ, տեր չկա… Հորս ճնշել են [դրա համար], հերս ըսել է. «ես իմ էրեխեն տարբերե՞մ ախպորս էրեխից, կռնա՞մ տարբերեմ, չի տարբերվի, չէ, ուզեմ-չուզեմ պտի պահեմ, արի որին կուզես էրեխանցս տար հլը աշե՝ սիրտս կցավի, նույնն էս բանն է, էրեխեն, նույն էրեխեքն են»: Ծեծել էին ընդոր համար, որ բռնադատել են, չէ՞, թե «դու ի՞նչ գործ ունիս էդ էրեխանց հետ»: Կսե՝ ախպորս էրեխեքն են, ըսել է՝ նշանակություն չունի: Ուզեցել են, չերեզ էդ մահանի տակ ուրիշ բան իմանան: Օրինակ, սովետի դեմ խոսաս կամ ժողովներ էղնի, ինչխոր առաջ է էղել, ըդպես էլ ըսել է՝ խաբա՞ր ես, որ ժողով էղել է… «Չէ», «Իսկ ըբը դու ու՞ր էս էղել…» «Տունն եմ էղել, ես իմ գործից գալըմ էի ու քնում էի, բեզրած, երկաթգծի շպալա օրական էդքան փոխում էի, ես բեզրած եմ, խաբար չունիմ»: Մահանեք էլի… Էն վախտը գիտես թե հիմիկվա պես ամեն ինչը բա՞ց էր՝ փակ, ով գիտե, թե ով ինչ է: Հերս էրեխանցը օգնըմ էր բաց այան, ըսում էր. «իմ էրեխանցը չեմ կերցնե, բայց իմ ախպոր էրեխանցը պտի կերցնեմ»:

Ժամի մոտը ավլող են էղել բան, գիշերային պահակություն են էրել, իրեք-չորս հոգի պահակ են: Ըշտը տեսնի, որ բան են բառնում, ղժոց է, լաց են էղնում… Էրթում է, վռնդում են: Երկրոդ օրը տանում են, կանչում են Կագեբե, չորսին էլ ընպես էին ծեծել… Հերս ըսում է` «ինչի՞ համար այ մարդ, մենք գիշերվա պահակ, ձեն է էկել, կարող  է տունը մտել թալնել են, մենք գնացել ենք», կսե՝ չտեսա՞ք, որ վայեննի ավտո է կամ էլ էդ մարդը ձեզի ի՞նչ բարեկամ գուկա: Հերս ըսել է. «ես գեղի մեջը բարեկամ չունիմ, ի՞նչ եք ուզում ինձնից: Ըսիգ որերորդ անգամն է բերում եք, պտի տեղմ աքսորեք, աքսորեք ըռատ էղնիմ էլի»: Է՜ հնար չի էղել: Էն վախտը ժողովուրդը սավսեմ միամիտ էր, իրանք էլ գազան… իրանք իրանցից էին վախենում: Հարցնում էին թե էս ինչ մարդը ով է, ինչացու չէ, ինքը ըսում էր՝ ես իրանց հետ գործ չունիմ, չիդեմ ո՞վ են, ի՞նչ են, դրա համար էլ բան են էրել… Էդ գործ տվողը մեռավ գնաց, իմացանք, ըդպես բանը վերջը մեկը ըսում է… Էտի ծախող մարդ էր, գնաց ընկավ ոտը կտրավ: Երևան էին ապրում, վեցերոդ հարկից ընկել սատկել էր: Ոտքը կտրելուց հետո երկար ապրավ: Տղեն էլ դպրոցի դիրեկտոր էր, բայց տղեքը ի՞նչ էնեին, տղեքը ուրիշ ձև էին մտածում, ինքը ուրիշ ձևի, ինքն էլ ըդորով է ապրել: Չիդեմ… ըդիգ հաստատած էլ չէ, ըդիգ մենք գիտենք: Գյուղը խոսվավ էդ մասին, բայց դե անմիջապես… որ ըսում էին, ըսում էր. «ես ինչ էնեմ, ինձի կստիպեին, ես կստորագրեի… խաչ կդնեի, անգրագետ եմ»: Ինքը մարդամեջ չէր մտնի, իրոք էր անգրագետ, թեթև սոլիկ մարդ էր, ռեալ հետը, որ կխոսայիր, կսեր. «տո ինձի ի՞նչ, ինչի՞ց եմ խաբար, ես ո՞վ եմ»: Իրա ձեռքով մարդիկ են գնացել, բայց հաստատ չիդենք, բայց իրա ձեռքով է էղել հաստատ, ըսելով, ըսելով… Էդ ժամանակ, որ հորողբորս տղեն գյուղսովետի նախագահ էր, պահանջեց, որ իմանա էլի, էկան Երևանից, Կագեբեից, էկան ծածկադմփոց էրին, թե ով էր, ինչ էր, հորողբորս տղեն էլ գիտեր, բայց չէր ըսում, ըսում էի. «Հրա՛չ, ըսա ով է էրել»: «Ես գիտեմ՝ ձեզ ի՞նչ»: Կագեբեից մարդ էր էկել, գյուղն էինք ապրում: Մենք, որ էկանք, էն ժամանակ հերս ստիպեց իրան, որ «իմացի, ո՞վ է ինձի աքսորել»:

Մեզի աքսորել էին հորողբորս տեղը, որ մեզի տարան, պոեզի մեջը ախպար կային, նոր էկողներ էին, ըդոնց էլ էին աքսորել, ըստոնք վագոնի դուռը զարկում էին ջարդեն՝ «մենք էկել ենք, ախպար ենք, հասկցանք, իմ էրեխես ինչո՞վ է մեղավոր, խեղդում են», վագոնի մեջը ըսպես պրես է ժողավուրդը: Մեզի էդ գիշեր, որ աքսորին, հերս կակրազ էդ օրը երկաթգիծը պաչոտնի գռամատա էր ստացել, իրիկունը ստացել էր, գիշերով աքսորին: Հերս երկաթգիծը բանվոր կաշխատեր: Ըշտը էդ ժամանակ հերս ըսավ. «իմ մեղքս ի՞նչ է, ըստոնց մեջ…» Մայոր էր Կագեբեն, ըսավ. «Հայրիկ ջան, մի մտածե»: Հերս ըսավ՝ Մարտիրոսյան Արիստակ Կնյազի: Քանդեց, քանդեց, քանդեց, քանդեց, սաղ էդ ղոջա ժուռնալը գեղի, քաղաքի, ուրտից ըսես աքսորվածների անունները լրիվ կար, էկավ հասավ հորս ըսավ. «Չկա հայրիկ, քու անունդ չկա, ձեզի ուրիշի տեղ են տանում վայթեմ, որ հասաք տեղ, դիմում տվեք Մասկվա, ձեզի բաց կթողնին, դու մեղավոր չես ախր, քու անունդ չկա»: Հերս ըսավ. «որ չկա, ուրեմն մեկի տեղ ինձ տանում են, չէ՞»: Ըսեց հորողբորս անունը` Մարտիրոսյան Ազատ Մուրադի, Ըսիգ… գյուղսովետի նախագահի հետ խնամի էղավ մե էրկու ամիս առաջ, նախքան մեզի տանելը, ըշտը ըդոնք փոխանակ, ըսենք, թե գան իրան տանին, մեզի տարան: Էդ ժամանակ քառասունիը թվին էր, ո՞վ էր ինչ էնողը:

Շատ լավ եմ հիշում: Տանելու օրը քառասունինը թվի հունիսի տասնչորսն էր, ըշտը գիշերն էկան սուտապեշտ էին ըսում ավտոները, մեր գյուղից էրկու ընտանիք էր, ավտոն կայնավ, մութ գիշեր, ժամի չորսի թարաֆ էր, դուռը զարկեցին էկան, էրկու հոգի Կագեբեից էին, վայեննի էին, այսինքն Կագեբեի ծառայողներն էին, հետո գյուղսովետի նախագան էր, պարտքարտուղարն էր… կսեն՝ «Արիստակ, ինչ որ ունիք ձեզի հետ տանելու, վերցրեք, որ ձեզի տեղափոխվի պտի»: [Հերս] ըսավ՝ «էս ի՞նչ բարի մարդ եք, այ մարդ, նորից պտի տանիք Տաճկաստան մեզի»: Բա՝ «չէ, ձեզի տանում են Ռուսաստան»: «Ինչի՞»: Ըսավ՝ «Պտի տանին»: [Հերս] ըսավ՝ «Կարո՞ղ է վտանգավոր բանմ կա, ըսա…  ես կերթամ, բայց իմ ընտանիքի հետ գործ չունիք»: Բա՝ «Չէ, չէ, չէ»: Հավաքեցին, հերս վեշի մեջ տապոռմ էր դրել ու գողինք, ուրիշ ոչ մի բան, մնացածը ախպերս հոս էր, հորողբրտաքնս հոս էին, ըսավ՝ «վախտմ մնաք, գուկաք, ավելի լավ է, ըստից լավ է»: [Հերս] ըսավ. «որ էդ տեղը գիտես, ինչի՞ չես երթում» ու քրֆեց: Ըսավ «հերիք է, հերիք է ժողովրդին… ընտեղ կոտորվանք, քիչ է, հմի էլ ըստեղ եք կոտորում»: Հետո էկան մեկիմ էլ վերցրեցին, Անդրանիկն էր Հարոյան… Մեկ էլ մե պառավ կնիկմ էր, կլոր, մանդր կնիկմ էր, վազում ընկնում է ավտոյի կալոսների տակը, տղեն էլ բանակից նոր էր էկել, պատերազմից հետո, գերի էր էղել, ազատվել էկել էր… «Ու՞ր եք տանում, չոճուխները», չոճուխները՝ էրեխեքը յանի, ինքը պոլսահայ էր… Ըսում է. «Հեչ, վախտմ հետո գուկա»: Համոզեցին, համոզին տարան Ջաջուր, սաղ սաստավը կայնած էր, ինչխոր մե գռուզմ բառնային, ինչ, որ կար, վերցնում, լորտում էին վագոնի մեջ: Լցին վագոնը, տեղ ու ստար չկար, ցերեկը մնաց, գիշերը մինչև լուս լցին, ու սաստավը լրացավ, քշին: Ըսին, թե «ձեզի ընպես բան վերցրեք, որ օգտագործվելու էղնի», ուտելիքի մասին չմտածինք: Ճաշ էին բերում տալըմ, ո՞վ էր ուտողը, մերս հիվնդցավ, վապշե բան չէր: Մենք, որ գնացինք, գնացքի մեջ հերս էր, մերս, ես, բայց տասնութը տուն մե վագոնի մեջը, սաղ ըսպես պռես… Ընտանիք, լցել էին խառը-խուռը, ինչ ըսես, որ բերեինգը ճաշ, ինչխոր… տեսել ես կինոների մեջը, լուսամուտից, ըսքանըմ դուռը կբանային վագոնի, գռուզավոյ վագոն, ընպես վագոն էլ չէ, որ ըսես, շերեփը վերցնեին, ամանները տվել էին էլի… թաս, ամեն մեկի մեջը կլցեին ու յալլա, գնաց, մեկ էլ չայը, էլ ուրիշ բան չկար: Հեչ մարդ էլ մթերք չէր վերցրել: Ոչ մի իջնել, ընթացքի ժամանակ վագոնը բացվեր, ինչքան որ իրա զամոկն ընկնում էր, մարդ չէր կրնա գլոխն էր կոխեր բիլա, այ էդքան բացվերգը, ըդորից ավել չէ, որ հով էղնի էլի, էն էլ, որ զարկին-զարկին մի հատըմ ախպար կնիկ էր, ապրի արևը… ըդիգ բռնեց յախեքը, թուլցավ. «արի գոնե կես ժամ մնա ըստեղ, իմացի, թե ինչ է կատարվում»: Էդ տապոռը հմի… ամոթ է ըսելը, պտի դուրս գար ժողովուրդը, հնար չկա, տեղ չկա, զարկում են դռներին, տեր չկա, հերս բռնեց էդ տապոռը բերավ, վագոնի մեջը ըսպես կտրեց տախտակները, որ վրայից էլ ադիալ-մադիալ սարքեցին, զուգարան էին երթում էլի, էդ ձևի… ամիսմ տևեց էլի: Տարան, փակ վագոն էր, Նովոսիբիրսկ տարան բաղնիք, բաղնիքից հետո դրին էլի պոեզ, տարան Ալտայսկիյ կռայ: Մե ամիսմ՝ մինչև հասցրեցին Բառնաուլ… Ընտեղ նոր ավտոները կայնած էին, որին ասում էին, ասենք թե. ի՞նչ արհեստի տեր ես, ի՞նչ ես՝ տանում էին: Հորս հարցրեցին, ըսավ. «Ես երկաթգիծն եմ աշխատել», բա ուրեմն բանվոր ես, գյուղացի չես: Առան մեզի տարան Չառեժսկիյ Զեռնասովխոզ: Գետ կա, Օբին է խառնվում, պառախոդները վրեն աշխատում են, տարան ըդտեղ: Քանի՞… վացուն մենակ ցենտռալնին էր, 18 հատ աձելենի ուներ, աձելենին ի՞նչ, գեղի պես վացուն տուն, յոթանասուն տուն, ըդպես… կեսին էլ բանի պես բաժնին, բերին կարտոլ տվին էդ ժամանակ, ցանել էին կարտոլները էբեջա, մնացել էր, թե ինչ, որը ծլած, բան: Էդտեղի ժողովուրդը վախենում էր մեզնից, գիտեին չեչեն ազգ ենք, որպես չեչեն կսեին՝ օ՜, ապասնիյե լյուդի: Ըսում էինք՝ առմյանե… Կամենդատ դրեցին վրեքներս, պտի ամիսը մե անգամ ստորագրեին, որ չբացակայեին, քանի հոգու դատին ջահել, ուզեցել են առանց ըսել Բառնաուլ էրթային, փախուստ էին ձևակերպել, ամենքին չորս տարի, իրեք տարի տվեցին: Օրենք չկար… ըդպես ըշտը մնացինք: Ախպերս էկավ ըսավ՝ դիմում եմ տվել: …Ըշտը ըդպես… Ինը տարի մնացինք Ալթայսկիյ կրայ»:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube